ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է Արտակ Զեյնալյանը վերանշանակվելու առաջարկ ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ կառավարության անդամները` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, երդվեցին: Կառավարության կազմը գրեթե չի փոփոխվել` բացառությամբ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի: Նախարարների երդման արարողությունից հետո «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ, որն այս կազմում միակն է, ով այլ կուսակցության անդամ է այն դեպքում, երբ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ոչ մի ուժի հետ կոալիցիա չի կազմել:

-Պարո՛ն Զեյնալյան, Ձեր վերանշանակման առաջարկն անակնկա՞լ է եղել:

– Կդժվարանամ ասել` անակնկալ էր, անակնկալ չէր: Ես պատրաստ էի ցանկացած լուծման: Սա ծառայություն է, եւ ես պատրաստ եմ ծառայել ժողովրդին ու հանրությանը:

-Ձեզ առաջարկ եղել է վարչապետի՞ կողմից, եւ համաձայնեցվել է կուսակցությա՞ն հետ:

-Դա անհատական առաջարկ է, եւ ես այն անհատապես ընդունել եմ:

-Եվ դա չի՞ խանգարում կուսակցական լինելուն:

-«Հանրապետություն» կուսակցությունը, ինչպես եւ ժողովրդի գերակշռող մեծամասնությունը ստանձնել է կառավարությանը սատարելու պատասխանատվություն: Դա եղավ ընտրությունների արդյունքներից հետո:

-Այսինքն` Դուք անհատապե՞ս եք կիսում պատասխանատվությունը, թե՞ կուսակցության հետ:

-Ես անհատապես կիսում եմ, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը հայտարարությամբ է հանդես եկել, որ նաեւ կիսում է պատասխանատվությունն ինձ հետ եւ կառավարության հետ:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս