Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ըստ էության, ստուգատես եղան ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար: Իհարկե, հաշվի առնելով հետհեղափոխական էյֆորիան ու ոգեւորությունը` «Իմ քայլը» դաշինքի բացարձակ հաղթանակը միանգամայն սպասելի էր եւ տրամաբանական: Մյուս կողմից` պետք է արձանագրել, որ երկար ընդմիջումից հետո Հայաստանում տեղի ունեցան ազատ, արդար ընտրություններ, եւ, ըստ էության, քվեները ճիշտ արտացոլեցին մասնակից կուսակցությունների վարկանիշը: Համենայնդեպս, որեւէ մեկը չվիճարկեց ընտրության արդյունքները:
ԱԺ ընտրություններից մեկ ամիս անց փորձել ենք պարզել, թե ինչ վիճակում են այդ ընտրություններին ակտիվ մասնակցող կուսակցությունները:
Մի կողմից` իհարկե, պարզ է, որ եթե խորհրդարանական ուժերն իրենց լայնորեն ցուցադրելու հնարավորություն ունեն` ԱԺ ամբիոնը օգտագործելով քաղաքական ասպարեզում, ապա արտախորհրդարանական ուժերը զրկված են դրանից: Մյուս կողմից` սակայն, արտախորհրդարանական ուժերն էլ մեծ ցանկության դեպքում կարող են իրենց մասին հիշեցնելու առիթներ գտնել: Այնուամենայնիվ, հետաքրքիր է, որ քարոզարշավի ժամանակ արտահայտված այդքան բուռն ոգեւորությունը կուսակցությունների կողմից մարեց:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: