Ինչո՞ւ փոխվարչապետը որոշում չի կայացրել․ Ազատամուտում սպասում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Ազատամուտի միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ էր հայտարարված: Ազատամուտի դպրոցի տնօրենի հավակնորդները 3-ն էին` այդ դպրոցի ուսմասվար Լիլիթ Ավետիսյանը, զինղեկ Արտակ Եգանյանը եւ պատմության ուսուցիչ Եփրեմ Սաֆարյանը: Հունվարի 14-ին կայացած մրցույթին մասնակցել է Ազատամուտի դպրոցի կառավարման խորհրդի 5, հունվարի 18-ին` 4 անդամ: Եթե խորհրդի 8 անդամներից առնվազն 6-ը չեն ներկայանում մրցույթին, այն համարվում է կայացած, սակայն ոչ իրավազոր: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար Մանե Ղազումյան ասաց, որ ԿԳ նախարարության ներկայացուցիչը չի ներկայացել 2 մրցույթներին:

Օրենքի համաձայն` դպրոցի տնօրենի 3 հավակնորդների ներկայացրած դպրոցի կառավարման 5-ամյա ծրագրերը, նրանց անձնական գործերը ուղարկվել են ՀՀ փոխվարչապետին, որը կորոշի, թե ով է լինելու Ազատամուտի դպրոցի տնօրենը: Հունվարի 21-ին փոստով Ազատամուտի դպրոցի տնօրենի 3 թեկնածուների ներկայությամբ այդ փաստաթղթերը ուղարկել են ՀՀ փոխվարչապետին: Օրենքի համաձայն` 5 աշխատանքային օրվա ընթացքում փոխվարչապետը պետք է ներկայացներ իր որոշումը, սակայն մինչ օրս չի արել. Ազատամուտի միջնակարգ դպրոցի տնօրեն նշանակված չէ:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս