Բրիտանացի պատգամավորները Brexit-ի մոտեցող ամսաթվի՝ 2019 թվականի մարտի 29-ի պատճառով կարող են մնալ առանց փետրվարյան արձակուրդի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 31-ին գործընկերներին նախազգուշացրել Է Համայնքների պալատի ղեկավար Անդրեա Լիդսոմը, որը պատասխանատու Է խորհրդարանի ստորին պալատում կառավարության գործունեության կազմակերպման համար:
«Ճիշտ կլինի, եթե ես Համայնքների պալատին նախազգուշացնեմ, որ ներկայում փետրվարյան արձակուրդի ժամկետի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու պլաններ չկան, այնպես որ Համայնքների պալատին, հնարավոր Է, հարկ կլինի տեղում մնալ եւ ձգտել առաջընթացի հասնել հանգուցային հարցերի շուրջ»,-ասել Է Լիդսոմը:
Պատգամավորների արձակուրդն ավանդաբար համընկնում Է փետրվարի 14-ից մինչեւ 25-ը տեւող դպրոցական արձակուրդների հետ: Բայց Brexit-ի պայմաններին վերաբերող հարցն առկախված Է մնում. երկու օր առաջ խորհրդարանը պաշտպանեց Բրյուսելի հետ բանակցությունները վերսկսելու վարչապետ Թերեզա Մեյի որոշումը, ինչից հետո պատգամավորները պետք Է կրկնակի քվեարկեն ԵՄ-ի հետ համաձայնագրի շուրջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: