Հայտնում ենք, որ Հանրապետության նախագահի աշխատակազմը ստացել է մի շարք անձանց ներման խնդրագրերի վերաբերյալ վարչապետի առաջարկությունը և առանց առարկությունների ստորագրել համապատասխան հրամանագիրը:
Ներման խնդրագրերի մասին Հանրապետության նախագահի կողմից ստորագրված հրամանագիրը օրենքով սահմանված կարգով և ժամկետում ուղարկվել է համապատասխան լիազոր մարմին՝ Արդարադատության նախարարություն:
Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատապարտյալների ներման առնչությամբ իր տեսակետը փոխանցել է նախագահ Արմեն Սարգսյանին, այդ թվում` Մհեր Ենոքյանի հետ կապված: