Ընդունում եմ Սասուն Խաչատրյանի հրավերը. Վիտալի Բալասանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 31-ին Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Ծանոթացա Հայաստանի Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի մեկնաբանությանը հունվարի 28-ին Եռաբլուրում լրագրողների հարցերին ի պատասխան իմ հնչեցրած պատասխանների վերաբերյալ։

Ընդունում եմ Սասուն Խաչատրյանի հրավերը իրավական տեսանկյունից քննարկելու վերը նշված իրադարձությունները գործի նյութերին ծանոթանալուց հետո»։

Հունվարի 28-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը, անդրադառնալով Մարտի 1-ի դեպքերի առնչությամբ ՀՔԾ պետի այն հայտարարությանը, թե ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանը սպանվել է, որպեսզի արտակարգ դրություն մտցնելու հիմք լինի, Վիտալի Բալասանյանը պատասխանել էր.

«Ամոթ է, ճիշտն ասած, չի կարելի այդպիսի բաներ ասել․․․ Էդ սահմանադրական կարգի տապալման հոդվածը մի քիչ ծիծաղելի է: Ձեր համար էլ է ծիծաղելի: Այսինքն՝ ո՞նց եք բան անում, էսօր Նիկոլ Փաշինյանն ինքը սահմանադրական կարգը տապալի, որ մնա վարչապե՞տ, մի քիչ ծիծաղելի է: Սահմանադրական կարգը կտապալի այն ուժը, որն իշխանության չէ, իշխանության գտնվող ուժը ինչո՞ւ է սահմանադրական կարգ տապալում»։

Վիտալի Բալասանյանի այս պատասխանին արձագանքել էր ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ նշելով, որ եթե Վիտալի Բալասանյանն ամոթանք է տվել, դա թողնում է նրա խղճին, իսկ եթե նա լուրջ իրավաբան է, իրեն հրավիրում է՝ գա, նստի, քննարկեն իրաբավանական տեսանկյունից:




Լրահոս