
Հանրապետության տարածքում փետրվարի 1-ին, 3-ից 5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 2-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային շրջաններում` ձնախառն անձրևի, հովտային գոտում` անձրևի տեսքով:
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում փետրվարի 1-ին, 3-ից 5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 2-ին սպասվում են տեղումներ: