«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Գործուղման մեկնած առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վերադարձից հետո անպայման կերդվի՝ ասացին նախագահականից:
Հիշեցնենք՝ նա չմասնակցեց երդմնակալությանը։ Նույն ընթացակարգո՞վ, նույն դահլիճո՞ւմ։ «Թերեւս՝ այո, չնայած հնարավոր է եւ ավելի փոքր դահլիճում, նախագահի ներկայությամբ կարդա երդման տեքստը»: Ի դեպ, չի բացառվում, որ Թորոսյանի հետ երդման գնա նաեւ էներգետիկայի նորանշանակ նախարարը:
Չնայած էներգետիկայի նախարարությունը տարածքային կառավարման կազմի մեջ միավորելու մտադրությանը, եւ Սուրեն Պապիկյանն արդեն իսկ հանդիպում է էներգետիկների հետ, սակայն այս հարցը փակված չէ, եւ կառավարության կառուցվածքը չի հաստատվում հենց այս նախարարության կարգավիճակի պատճառով, որովհետեւ Փաշինյանին համոզում են, որ ՀՀ-ն ատոմային էներգիայի երկիր է, աշխարհում 39 երկիր կա, որոնցից 37-ում էներգետիկայի նախարարությունն առանձին ինֆրակառույց է, եւ որոշել են չշտապել, հանգիստ քննարկել հարցը։
Ի դեպ, Տիգրան Ավինյանն էներգետիկայի նախարարի պաշտոնում առաջ է հրում փոխնախարար Տիգրան Արզումանյանին: Առաջիկա օրերին Փաշինյանի մոտ կքննարկվի ամբողջ փաթեթը»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում