Որևէ մեկի մոտ չի առաջացել խնդիր, որ դիմեն մեզ ու պատասխան չստանան. Արթուր Վանեցյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը չի կիսում այն տեսակետը, թե իրենց ծառայությունը պետք է վերածվի նախարարության, սակայն քաղաքական այդպիսի որոշման դեպքում պատրաստ է ենթարկվել դրան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Վանեցյանն ասաց փետրվարի 1-ին լրագրողների հետ ունեցած զրույցում:

«Ես կենթարկվեմ ցանկացած քաղաքական որոշման: Եթե կլինի քաղաքական որոշում, որ Ազգային անվտանգության ծառայությունը պետք է դառնա նախարարություն, ես, իհարկե, պարտավոր եմ ենթարկվել այդ որոշմանը, բայց նաև ուզում եմ ասել, որ ամեն դեպքում նախարարը քաղաքական պաշտոն է, և, եթե ԱԱԾ-ի նախարարը լինի քաղաքական գործիչ և զբաղվի քաղաքականությամբ, փորձելու է ուզած-չուզած առաջ տանել իրենց քաղաքական ուժի տեսակետները, և ԱԱԾ-ն քաղաքականացվելու է»,- ասաց Վանեցյանը:

Վանեցյանն անդրադարձավ նաև իր ղեկավարած կառույցի հաշվետվողականության հարցին:

«Կարծում եմ, հատկապես իմ նշանակվելուց հետո որևէ մեկի մոտ չի առաջացել այնպիսի խնդիր, որ որևէ հարցով դիմեն մեզ ու պատասխան չստանան: Այն արատավոր պրակտիկան, երբ ԱԱԾ-ն չէր պատասխանում հարցումներին, վերացված է, իհարկե, եթե այդ հարցը չի պարունակում որևէ գաղտնիք»,- նշեց Արթուր Վանեցյանը:




Լրահոս