ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամանորի նախաշեմին ՀՀ-ի սուպերմարկետներում եւ խանութներում ձվի դեֆիցիտ էր: Հավանաբար «Ձու ունե՞ք» հարցից հոգնած` խանութի աշխատակիցները փակցրել են պատասխան` «ձուն պրձավ»:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել` ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ օտարերկրյա քաղաքացիներին երեխա որդեգրելու համար:

Իրինա Տիգրանյան (42 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Օտարերկրյա քաղաքացիները, որոնք ցանկանում են ՀՀ-ում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխա որդեգրել, անձամբ կամ իրենց լիազորած անձի, ինչպես նաեւ տվյալ պետությունում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հաստատության միջոցով դիմում են որդեգրման կենտրոնական մարմին` ներկայացնելով
1) անձը հաստատող փաստաթուղթ.
2) բնակարանային պայմանների մաuին տեղեկանք` տրված բնակության վայրից.
3) ընտանիքի կազմի մաuին տեղեկանք` տրված բնակության վայրից.
4) զբաղեցրած պաշտոնի, աշխատավարձի եւ այլ եկամուտների մաuին տեղեկանք.
5) անձի պատշաճ վարքագծի մաuին անձնական երաշխավորություն` տրված կազմակերպության կամ առնվազն երեք անձանց կողմից.
6) բժշկական փաuտաթուղթ այն մասին, որ երեխա որդեգրել ցանկացող անձը հիվանդ չէ ՀՀ կառավարության 2005թ. մայիuի 5-ի N 517-Ն որոշմամբ հաuտատված ցանկում ներառված հիվանդություններից որեւէ մեկով.
7) ամուuնության վկայականի պատճենը, եթե ամուuնացած է.
8) երեխայի` ամուuիններից մեկի կողմից որդեգրման դեպքում մյուu ամուuնու գրավոր համաձայնությունը` բացառությամբ այն դեպքերի, երբ ամուuինները դադարեցրել են ամուuնական հարաբերությունները, մեկ տարվանից ավելի համատեղ չեն ապրում, եւ մյուu ամուuնու բնակության վայրն անհայտ է.
9) տեղեկանք որդեգրման պահին մարդու դեմ ուղղված կամ հասարակական կարգի եւ բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատվածություն չունենալու մասին:
Եթե որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացին ունի նախապես ընտրած որդեգրման ենթակա երեխա, որի կապակցությամբ առկա է ծնողների գրավոր համաձայնությունը, ապա նա դրա մասին նշում է իր դիմումի մեջ:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացին համապատասխան փաստաթղթերը կենտրոնական մարմին է ներկայացրել լիազորված անձի միջոցով, ապա ներկայացվող փաստաթղթերի հետ պետք է ներկայացնի իր կողմից այդ անձին օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիրը:

 

 

 

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ` առեւտրի իրականացման վայրի կազմակերպումը լիցենզավորման ենթակա՞ է, թե՞ ոչ: Եթե այո, ապա որքա՞ն է կազմում պետական տուրքի գումարը:

Վանուհի Հայրապետյան (37 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ «Առեւտրի իրականացման վայրի կազմակերպում» գործունեության տեսակը «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ կետի աղյուսակով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներից մեկն է, որի համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 18-րդ կետի 18.14-րդ ենթակետով սահմանված են առեւտրի իրականացման վայրի կազմակերպման համար տարեկան պետական տուրքի հետեւյալ դրույքաչափերը.
18.14.1. Երեւան քաղաքում կազմակերպման համար` տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով
18.14.2. Մարզկենտրոններում կազմակերպման համար` տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով
18.14.3. Երեւան քաղաքից եւ մարզկենտրոններից դուրս կազմակերպման համար` տարեկան բազային տուրքի 300-ապատիկի չափով:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Լիցենզավորված իրավաբանական անձի վերակազմակերպման կամ նրա անվանման կամ գտնվելու վայրի փոփոխման դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է իրականացնել այդ փոփոխությունները` իրավական ուժ ստանալու օրվանից սկսած` 15 օրվա ժամկետում:




Լրահոս