ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

Այս երկու կենդանիների տեղափոխման պայմանները, մեղմ ասած, հարմար չեն։ Նրանք հազիվ տեղավորվել են 06 մակնիշի ավտոմեքենայի մեջ եւ կարեկցանք հայցող հայացքով նայում են դուրս։

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել` բնապահպանական եւ բնօգտագործման վճարների հաշվարկի ներկայացման վերջնաժամկետը մինչեւ երբ է սահմանված:

Սուսաննա Մարտիրոսյան (38 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճարողների կողմից վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները երկու օրինակից ներկայացվում են համապատասխան լիազոր մարմին գրանցման մինչեւ եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը, եթե նույն օրենքով այլ կարգ սահմանված չէ: Գրանցված հաշվարկ-հաշվետվությունների երկրորդ օրինակները վճարողները վերոնշյալ ժամկետներին հաջորդող 5 օրվա ընթացքում ներկայացնում են համապատասխան հարկային մարմին։

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ գրանցված հաշվարկ-հաշվետվությունների երկրորդ օրինակները վճարողները սահմանված ժամկետներին հաջորդող 5 օրվա ընթացքում ներկայացնում են համապատասխան հարկային մարմին:

 

 

ՀԱՐՑ. Մայրս իր անունով ավանդ ունի։ Ուզում եմ հստակ իմանալ` նա կարո՞ղ է ստանալ իր գումարը։ Խնդրում եմ մանրամասն ներկայացնել, թե ով իրավունք ունի ստանալ խորհրդային տարիներին բանկում դրված իր գումարի փոխհատուցումը։

Մարինե Իսրայելյան (54 տարեկան, ք. Արմավիր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ կետի եւ կառավարության 23.04.2014թ. N 460-Ն որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ՝ Կարգ) համաձայն՝ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների (այսուհետ՝ ավանդ) դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեն՝
1. մինչեւ 1932 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք , այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից համատեղ ամուսնական կյանքի ընթացքում,
2. ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից համատեղ ամուսնական կյանքի ընթացքում,
3. ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածի ցանկում ընդգրկված համայնքներում բնակչության պետական ռեգիստրում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից համատեղ ամուսնական կյանքի ընթացքում,
4. ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված զինծառայողների կամ կամավորականների կամ անհայտ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգած անձինք։

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Ա. Մինասյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանը հուշում է, որ այս սոցիալական կարգավիճակներից որեւէ մեկին բավարարող անձինք կարող են դիմել իրենց փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն։




Լրահոս