
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այսօր` 11:00-ին, կառավարության անդամները` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Ազգային ժողովում հանդիպելու են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին: Հանդիպումը տեղի է ունենալու վարչապետի նախաձեռնությամբ, սակայն թե ինչ է քննարկվելու հանդիպման ժամանակ, պարզ չէ: Նշենք, որ պատգամավորները նույնպես տեղյակ չեն հանդիպման օրակարգից: Ենթադրվում է՝ հիմնականում խոսքը գնալու է կառավարության ծրագրի մասին, որն ԱԺ-ն կքննարկի փետրվարի 12-ին:
«Իմ իմանալով` խմբակցության նիստ է լինելու: Որեւէ մեկս օրակարգից տեղյակ չենք: Կարծում եմ` խմբակցության ղեկավարն ու քարտուղարը նույնպես»,-մեզ հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը: Իսկ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ու քարտուղար Հակոբ Սիմիդյանը համառորեն չէին պատասխանում մեր հեռախոսազանգերին»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում