«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հաշվեքննիչ պալատի անդամ Արա Նռանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեսակետ է հայտնել, որ Հաշվեքննիչ պալատի մասին օրենքն իրենց մի շարք հարցերում անհարկի սահմանափակում է: «Նոր օրենքը սահմանափակում է մի շարք հաստատություններում հաշվեքննություն իրականացնելու հնարավորությունը (տվյալ դեպքում՝ Հայփոստում եւ բանկերում), ինչը թույլ կտար նույն այդ սոցիալական ոլորտի հաշվեքննության բացահայտումները հասցնել մինչեւ վերջ։
Այնինչ տարբեր գաղտնիքների եւ տվյալների պաշտպանության պատրվակով Հաշվեքննիչ պալատի առջեւ հաճախ փակվում է մուտքը տարբեր տեղեկատվության, ինչը միջազգային նորմերի խախտում է եւ պարարտ հող է ստեղծում չարաշահումները կոծկելու համար,- ասել է Նռանյանը` հավելելով,- Պալատը` որպես պետական բյուջեի մասով բարձրագույն վերահսկողական մարմին, պետք է հասանելիություն ստանա տեղեկատվության ողջ պաշարին։
Այստեղ աբսուրդ իրավիճակ է ստեղծվում. մարմինը, որն ունի պետական գաղտնիքին ծանոթանալու իրավունք, չի կարող ստանալ, օրինակ, նպաստառուին կամ թոշակառուին վերաբերող տեղեկատվություն»։ Նա կարծում է, որ պալատի մասին օրենքը ենթակա է փոփոխության:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում