Փետրվարի 12-ի լիագումար նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը խորհրդարանի դատին կներկայացնի իրենց ծրագիրը: Ինչպես հայտնի է, նախագահի կողմից նշանակվելուց հետո Նիկոլ Փաշինյանն արդեն ձեւավորել է կառավարության 2/3-րդը, ըստ այդմ, կառավարությունը համարվում է կազմավորված: Հիմա, Սահմանադրության համաձայն, պետք է 20-օրյա ժամկետում օրենսդիրին ներկայացնի ծրագիրը:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նիստը կկայանա փետրվարի 12-ին, չնայած ծրագիրը դեռ ամբողջովին պատրաստ չէ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին նաեւ ասվել է, որ այդ օրերին քաղաքում լինեն, որպեսզի չբացակայեն նիստերից: Ծրագրի մասին դեռ մանրամասներ հայտնի չեն. նախագծի վրա աշխատանքները դեռ չեն ավարտվել, սակայն ծրագրի հիմքում ընկած է լինելու տնտեսական հեղափոխության դրույթի իրականացումը: