«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը մեր թերթին տված հարցազրույցում վստահեցնում էր, որ Նոր Հայաստանում հանրային հայտնի դեմքերի գաղտնալսում չի իրականացվում, որ գաղտնալսում են բացառապես այն անձանց, որոնք կասկածվում են այս կամ այն հանցագործության կատարման կամ նախապատրաստման մեջ, որի վերաբերյալ նաեւ դատարանն է որոշում ընդունում։
Հակադարձմանը, թե տեղեկություն է տարածվել որոշ հայտնի ռեստորանների հաճախորդների շրջանում Վանեցյանի «նոու հաուի»-ի մասին, որ ռեստորաններում «ժուչոկներն» այժմ տեղադրվում են սեղանների անձեռոցիկների տուփերի մեջ, եւ մարդիկ գաղտնի խոսակցություն ունենալուց առաջ խնդրում են այդ տուփերը հեռացնել սեղանից, Վանեցյանն արձագանքեց անզուսպ ծիծաղով․ «Չկա նման բան»։
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում