
«Ժողովուրդ» օրաթերթն արդեն հայտնել է, որ այսօր` 11:00-ին, կառավարության անդամները` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Ազգային ժողովում հանդիպելու են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին: Հանդիպումն ընթանում է վարչապետի նախաձեռնությամբ, սակայն թե ինչ է քննարկվելու, պարզ չէ:
Նշենք, որ պատգամավորները նույնպես տեղյակ չեն հանդիպման օրակարգից: Ենթադրվում է՝ հիմնականում խոսքը կառավարության ծրագրի մասին է լինելու, որն ԱԺ-ն կքննարկի փետրվարի 12-ին:
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հանդիպմանը ներկա են լինելու նախարարներ, կառավարության անդամներ: