Ինչպես են իրականում ոչնչանում փոքր և միջին բիզնեսները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարկային օրենսգրքի առաջարկվող նախագիծը ուսումնասիրելիս հանդիպում ենք մի ուշագրավ կետի: Ըստ այդմ` այսուհետ հաշվապահական, իրավաբանական և խորհրդատվական ծառայություններ մատուցողները չեն կարող համարվել Շրջանառության հարկ վճարողներ, ինչի հետևանքով այդ ոլորտում գործող փոքր և միջին կազմակերպությունների կողմից հարկային բեռը կավելանա մի քանի անգամ: Հետևապես այս կազմակերպությունները կամ կսննկանան կամ կուլ կգնան տվյալ ծառայությունների դաշտում ավելի մեծ խաղացողներին: Փաստորեն առավոտից երեկո ՓՄՁ զարգացնել ցանկացող կառավարությունը գործնականում անում է ուղիղ դրան հակառակ քայլերը:

Բանն այն է, որ ՊԵԿ-ի և Ֆինանսների նախարարության որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ ունեն կոնկրետ իրենց շահերը այս ոլորտում, մասնավորապես, ոչ ֆորմալ նրանց են պատկանում կամ նրանց հովանու ներքո են գործում հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայություններ մատուցող խոշոր ընկերություններ: Վերոշարադրյալն ապացուցում է նաև այն փաստը, որ տվյալ փոփոխությունը Օրենսգրքի մեջ «խցկել են» վերջին պահին, առանց այդ ոլորտի ներկայացուցիչների հետ հանրային քննարկումներ անցկացնելու, ինչը նաև գործող օրենսդրության խախտում է: Հետագայում նույն մարդիկ լուրջ դեմքով կփորձեն քայլեր առաջարկել փոքր և միջին գործարարության զարգացման համար:




Լրահոս