
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը նոր օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել: Մասնավորապես, նա առաջարկում է փոփոխություն կատարել «ԱԺ կանոնակարգ օրենքում» եւ ամրագրել, որ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին պետք է հաշվետու լինեն նաեւ դեսպանները եւ մինչեւ նշանակվելը նաեւ հանդիպեն հանձնաժողովի անդամներին:
Նա առաջարկում է ամրագրել, որ Հայաստանի Հանրապետության` օտարերկրյա պետություններում եւ միջազգային կազմակերպություններում հավատարմագրված դեսպանների եւ/կամ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ նրանց առաջադրվելուց հետո՝ մինչեւ նշանակվելը, կազմակերպվի հանդիպում հանձնաժողովի անդամների հետ, եւ իր գործունեության ոլորտներին վերաբերող հարցերով օտարերկրյա պետություններում եւ միջազգային կազմակերպություններում հավատարմագրված դեսպանների եւ/կամ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ կազմակերպվի համատեղ հանդիպումներ: