Խաշմանյանը դեմ է. Հայկական ֆուտբոլի նոր սկանդալը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կարծում եմ` լեգիոներների լիմիտն ուղղակի հիմարություն է,անհեթեթություն,դրա մասին կարելի է մտածել միայն այն դեպքում, եթե հայկական բոլոր թիմերը ունենան ակադեմիաներ»…

Ահա այսպես արտահայտվեց լեգիոներների լիմիտի մասին «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը:Այս խոսքերից հետո Հայկական ֆուտբոլի բոլոր ներկայացուցիչները «խառնվեցին իրար»: Հայաստանի հավաքականի նախկին և ներկայիս մի շարք ֆուտբելիստներ սկսեցին քննադատական ուղերձներ հղել դեպի Խաշմանյանը:

Մասնավորապես Էդգար Մալաքյանը,Գոռ Մալաքյանը և Էդգար Մանուչարյանըիրենց ֆեյսբուքյան էջերում գրառումներ են կատարել և հարգանք պահանջել Աբրահամ Խաշմանյանից,նշելով,որ վերջինս ընդհանրապես չի մտածում հայկական ֆուտբոլի զարգացման մասին և իրավունք չունի հիմարություն անվանել այն մարդկանց կարծիքները,ովքեր աշխատանքներ են ծավալում և փորձում հայկական ֆուտբոլը զարգացնելու ճանապարհներ գտնել:

Քիչ հետո խոսեց նաև Գևորգ Ղազարյանը.

«Շատ հայ մարզիչներ հաստատեցին,որ լեգիոներների սահմանափակման միտքը իսկապես օգուտ կլինի Հայկական ֆուտբոլին, Իհարկե կան նաև մարզիչներ ովքեր հակառակն են պնդում ի դեմս Խաշմանյանի ով իր անձնական շահերից է հանդես գալիս…»:
«Արարատի» մարզչի պատասխանը շատ չուշացավ. գրառումների հետևելու ժամանակ չունեմ այն ծախսում եմ հայկական ֆուտբոլը զարգացնելու վրա.

Գիտեմ,որ ֆուտբոլիստներ են պատասխնել ասածիս:Նշեմ,որ այս գործին պետք է խառնվեն մարզիչները, ֆեդերացիայի անդամները,իսլ ֆուտբելիստների կարծիքները դրանք բխում են իրենց շահերից… ես մնում եմ իմ կարծիքին»…

Լեգիոներների սահմանափակման մասին դեռևս պաշտոնական հայտարարություն չկա,սակայն ամենայն հավանականությամբ այդ սահմանափակումը կկիրառվի:

Այս ամենը Հյաստանի առաջնության մի շարք թիմերի մարզիչների հնարավորություն կտա հայկական ֆուտբոլում աճ գրանցել և բացահայտել նորանոր տաղանդների,իսկ ահա Խաշմանյանի կարծիքով դա հետընթած կգրանցի հայկական ֆուտբոլում և այն կմոտեցնի անդունդի եզրին:

Ամեն դեպքում Խաշմանյանի հայտարարությունը մեծ իրարանցում առաջացրեց Հայաստանում,որը դեռևս չի դադարում և չի դադարի մինչև վերջնական որշման կայացումը:

Այս մասին դրական է արտահայտվել ԱԱԾ պետ և ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը ով նշել է ,որ ուրախ է լսել այսպիսի քննարկումներ ,իսկ ինչ վերաբերվում է իր կարծիքին Վանեցյանը հրաժարվել է պատասխանել,ասելով,որ կքննարկեն բոլոր կողմերի կարծիքները և կկայացնեն ճիշտ որորշում:

Այս ամենից կարելի է ենթադրել,որ թե՛ Խաշմանյանը , թե՛ մնացած բոլորը մտահոգված են հայկական ֆուտբոլի ներկայիս վիճակով և հուսանք,որ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանն ու մնացած անձնակազմը այնպիսի որոշում կկայացնեն,որը իրոք կնպաստի հայկական ֆուտբոլի զարգացմանը:




Լրահոս