
Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Մանբիջ քաղաքում ուսուցիչների ավտոբուսն ականի վրա պայթել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պայթյունի հետևանքով մեկ մարդ մահացել է, հինգը՝ վիրավորվել:
Վերջին ամիսներին Մանբիջում ահաբեկչական գործողություններն ու պայթյունները հաճախակիացել են: Դրանց հետևանքով մեծամասամբ տուժում են խաղաղ բնակիչներ և քրդական ինքնապաշտպանական ուժերի ներկայացուցիչներ: