Բնակարանային գողությունը բացահայտվեց հաղորդումից ժամեր անց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 1-ին, ժամը 10.30-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Գալշոյան փողոցի մի բնակչուհի և հայտնել, որ տնից ոսկեղեն է կորել:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դեկտեմբերի 23-ից հունվարի 29-ը անհայտ հանգամանքներում, բնակարանից գողացել են ոսկյա զարդեր՝ պատճառելով մոտ 300.000 դրամի նյութական վնաս:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, Արտաշատի «Սուրբ Հովհաննես» եկեղեցու մոտից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել Նորաշեն գյուղի բնակիչ, Հայկ Բ-ն:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս