
Սան Սեբաստյանի «Անոետա» մարզադաշտում ավարտվեց Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի կենտրոնական խաղը`Բասկյան դերբին:
Դերբիում ուժեղ գտնվեցին «Սոսիեդադի» ֆուտբոլիստները: Խաղն ավարտվեց 2-1 հաշվով տանտերերի առավելությամբ:
«Սոսիեդադից» գոլերի հեղինակ դարձան Միկել Օյարսաբալը և Վիլիան Ժոզեն, իսկ «Ատլետիկ Բիլբաոյից» գոլով պատասխանեց Ռաուլ Գարսիան:
Այսպիսով`«Սոսիեդադը» վաստակեց 30 միավոր և բարձրացավ 7-րդ հորիզոնական, իսկ «Բիլբաոն» 26 միավորով նահանջեց 12-րդ տեղ: