
«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում «Վալենսիայի» հետ կայացած խաղի արդյունքը:
«Բարսելոնան» հաղթանակի էր արժանի, չէ՞ որ անհաջող 30 րոպեներից հետո խաղին վերադառնալու ցանկություն դրսևորեց:
Մենք ավելի լավ էինք խաղում, քան «Վալենսիան», սակայն մրցակիցը լավ պաշտպանվեց և ցույց տվեց իր մակարդակը»,- ասել է նա:
Հանդիպումը, որը կայացել է «Կամպ Նոու» ստադիոնում, ավարտվել է ոչ-ոքի` 2:2 հաշվով:
«Բարսելոնան» 22 տուրից հետո 50 միավորով գլխավորում է Պրիմերայի մրցաշարային աղյուսակը` երկրորդ տեղում ընթացող «Աթլետիկոյին» շրջանցելով 6 միավորով: