
BBC-ն հաղորդում է, որ այսօր կաթոլիկների առաջնորդ, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կժամանի Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ):
Հռոմի պապը հրավիրվել է Աբու Դաբիի արքայազն Մոհամեդ բին Զայեդ ալ Նահյանի կողմից՝ միջդավանական համաժողովի մասնակցելու նպատակով:
Պատմական այցի շրջանակներում փետրվարի 5-ին պատարագ կմատուցվի, որին ակնկալվում է շուրջ 120 հազար մարդու մասնակցություն: