
Hindustan Times-ը գրում է, որ Հնդկաստանում մայրաքաղաք Դելի գնացող արագընթաց գնացքը դուրս է եկել ռելսերից, շրջվել է գնացքի 11 վագոն, որի հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել, կան բազմաթիվ վիրավորներ:
Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան 4-ի սահմաններում՝ Բիհար նահանգում: Հաղորդվում է, որ վթարի պահին գնացքն ընթանալիս է եղել առավելագույն արագությամբ:
Շտապ դեպքի վայր են ժամանել շտապօգնության և փրկարար ծառայությունների թիմերը: Վիրավորները հոսպիտալացվել են: