
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ակումբի ղեկավարությանը խորհուրդ է տվել ձեռք բերել «Ռեալում» իր նախկին խաղընկեր Կազեմիրոյին:
33-ամյա պորտուգալացին իսպանական գրանդից հեռացել է անցած ամառ: Իսկ Կազեմիրոյի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2020 թվականը:
Ընթացիկ մրցաշրջանում Կազեմիրոն Իսպանիայի առաջնության 17 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 1 գոլի հեղինակ: