
«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի` «Վալենսիայի» հետ երեկ կայացած խաղում վնասվածք է ստացել մրցակցի հետ բախման արդյունքում:
Հանդիպումից հետո «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն նշել է, որ դեռևս չգիտի` արդյոք արգենտինացին պատրաստ կլինի՞ «Ռեալի» հետ խաղին, թե՞ ոչ:
Ֆուտբոլիստն այսօր ավելի խորը հետազոտության կենթարկվի, իսկ երկուշաբթի կստուգի իր վիճակը մարզման ժամանակ: