AS-ի հաղորդմամբ` «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն, հնարավոր է, բաց թողնի Իսպանիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի՝ «Ռեալի» հետ առաջին հանդիպումը, որը կայանալու է փետրվարի 6-ին:
21-ամյա ֆուտբոլիստն ապաքինվել է ոտնաթաթի վնասվածքից և փետրվարի 4-ից պետք է վերսկսեր մարզումներն ընդհանուր խմբում: Սակայն այսօր Դեմբելեն հիվանդ է ժամանել «Բարսելոնայի» մարզաբազա, ֆրանսիացին կոկորդի ցավեր է ունեցել և ջերմել է:
«Բարսելոնայի» բուժանձնակազմը Դեմբելեին թույլ չի տվել մարզվել: Ֆուտբոլիստի ապաքինման համար կպահանջվի 3-4 օր: