
Այսօր վաղ առավոտից լարված իրավիճակ է Արմավիրի մարզի Արշալույս գյուղում: Գյուղացիները պահանջում են համայնքապետ Զարզանդ Գրիգորյանի` Մանվել Գրիգորյանի եղբորորդու հրաժարականը: Համայնքապետարանում մարդ չկա:
Ակցիայի մասնակիցներին ուղեկցում են ոստիկանները: Այստեղ է նաև պատգամավոր Թագուհի Ղազարյանը, ով Արշալույս գյուղի բնակիչ է: