ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նայելով մեր աչքերին` նախարարն այլ իրականություն է ներկայացնում. հոգեսոմատիկ բաժանմունքի հիվանդները հայտնվել են ծայրահեղ ծանր վիճակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արմենիա Հանրապետական» ԲԿ-ի հոգեսոմատիկ բաժանմունքի հիվանդները հայտնվել են ծայրահեղ ծանր վիճակում: Պատճառը բաժանմունքի գործունեությունը կասեցնելու մասին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանն է:

Բաժանմունքում 7 հիվանդ ստիպված է եղել իրենց բուժման կուրսը կիսատ թողնել: Այս բաժանմունքում պառկած հիվանդներն իրենց բուժումը ստանում են պետպատվերի շրջանակում: Եթե Առողջապահության նախարարությունը որոշել է կասեցնել այս բաժանմունքի գործունեությունը, ապա պետական պատվերն էլ կդադարի գործել:

Առիթից օգտվելով` «Ժողովուրդ» օրաթերթը նախարար Թորոսյանից հետաքրքրվեց՝ արդյոք պատասխանատվություն կրո՞ւմ է 7 հիվանդի բուժման համար։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի` հոգեսոմետիկ բաժանմունքի բուժման կուրսը կիսատ թողած հիվանդների վերաբերյալ արած հայտարարության մասով տեղեկացնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի թղթակցի հարազատներից մեկը վերոնշյալ հիվանդներից է:

Ի դեպ, բաժանմունքի գործունեությունը նախարարի հրամանով կասեցնելուց հետո հիվանդներից մեկին առաջարկել են տեղավորվել թոքաբորբով հիվանդների բաժանմունքում, ինչից, սակայն, նա հրաժարվել է եւ որոշել է բուժման կուրսն ավարտել տնային պայմաններում:

Սա ապացուցում է, որ նախարարը, նայելով մեր աչքերին, այլ իրականություն է ներկայացնում:

Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս