
Ինչպես հայտնում է անգլիական Sky Sports-ը, Անգլիան Ֆրանսիայից բաժանող նեղուցի` Լա Մանշի հատակից հայտնաբերվել են Էմիլիանո Սալայի մասնավոր ինքնաթիռի բեկորները:
Ջրի ջերմաստիճանի անչափ ցածր լինելու պատճառով փրկարարները գրեթե զրոյական են գնահատում Սալայի և օդաչուի փրկվելու շանսերը:
Հիշեցնենք, որ Սալայի ինքնաթիռը անհետացել էր հունվարի 21-ին Ֆրանսիայից Անգլիա տեղափոխվելու ընթացքում: