
Երեկ տեղի ունեցավ Ֆրանսիայի առաջնության «Օլիմպիկ Լիոն»-«ՊՍԺ» հանդիպումը, որն ավարտվեց լիոնցիների 2-1 հաշվով հաղթանակով: Սա «ՊՍԺ»-ի առաջին պարտությունն էր Ֆրանսիայի այս առաջնությունում: Այսպիսով, Եվրոպական թոփ 5 առաջնությունների միակ անպարտելի թիմը մնաց իտալական «Յուվենտուսը», որը 22 տուրերից հետո իր ակտիվում գրանցել է 19 հաղթանակ և 3 ոչ ոքի: