
Արգենտինացի հարձակվող Էմիլիանո Սալային տեղափոխող ինքնաթիռի որոնումները շարունակվում են:
Այսօր AAIB հետազոտական գործակալության հրապարակած լուսանկարի մեջ ինքնաթիռի մի հատվածից երևում է անշնչացած մարմին:
Գործակալությունը նաև թողել է հայտարարություն, որտեղ ցավով տեղեկացնում է, որ հայտնաբերվել է կամ օդաչուի կամ Սալայի դիակը: Որոնումները շարունակվում են նոր թափ ստացած: