
Մոհամեդ Սալահը ճանաչվել է Պրեմիեր Լիգայի հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
Քվեարկության արդյունքում եգիպտացին առաջ է անցել Դավիդ դե Խեայից, Պոլ Պոգբայից, Մարկուս Ռեշֆորդից (երեքն էլ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»), Տրոյ Դենիյից («Ուոտֆորդ») և Լերոյ Սանեից («Մանչեսթեր Սիթի»):
Հունվարին Սալահը 4 հանդիպում է անցկացրել՝ «Մանչեսթեր Սիթիի», «Բրայթոնի», «Քրիսթալ Փելասի» և «Լեսթերի» դեմ ու դարձել է 4 գոլի հեղինակ: