Վիճել էր հորաքրոջ հետ ու դանակահարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 2-ին, ժամը 13.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1986 թ. ծնված Կարեն Մ.-ն և հայտնել, որ «Հայկոպ» բազայի մոտ ինքը դանակով մարդ է վնասել:
Նույն օրը, ժամը 15.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային մակերեսի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 1957 թ. ծնված Վեներա Մ.-ին:

Ըստ Վեներա Մ.-ի հայտարարության՝ վնասվածքը ստացել է Արին-Բերդի փողոցի տներից մեկում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 13.00-ին, նշված տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Կարեն Մ.-ն դանակով հարվածներ է հասցրել հորաքրոջ՝ Վեներա Մ.-ի կրծքավանդակի և պարանոցի շրջաններին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ժամը 14.40-ին Կարեն Մ.-ն նշված հասցեից բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նշանակվել է ԴԲՓ:
Կարեն Մ.-ն ձերբակաված է:
Կատարվում է նախաքննություն:




Լրահոս