
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Բարձրագույն դատական խորհուրդը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր Վարդան Ավանեսյանի շուրջ խնդիրներ է ստեղծում: Բանն այն է, որ ԲԴԽ-ում չեն ուզում սպասել, որ նրա` թոշակի տարիքը լրանա եւ այդ ժամանակ միայն հեռանա դատական համակարգից: ԲԴԽ-ում ցանկանում են, որ նա ազատման դիմում գրի:
Եթե Ավանեսյանը շուտ դիմում գրի եւ դուրս գա, ԲԴԽ-ն Ավանեսյանի փոխարեն դատավոր նշանակելու թեկնածու կառաջարկի ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի նախագահ Հովսեփ Բեդեւյանին: Եթե ԱԺ-ն հավանություն տա, որ նա դառնա Վճռաբեկի դատավոր, դրանից հետո Բեդեւյանին հեշտ ու հանգիստ կդարձնեն ԲԴԽ անդամ:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի վաղվա համարում։