Սամվել Բաբայանն առաջարկության է սպասում․ ինչպես կվարվեն Արցախում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավարտվում է Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի պաշտոնավարման ժամանակաշրջանը, եւ 2020 թվականին Արցախում տեղի են ունենալու խորհրդարանի ու նախագահի ընտրություններ: Այս ընթացքում Արցախում արդեն իսկ նշմարվում են իշխանության գալու ցանկություն հայտնող անձինք՝ հաջորդ նախագահի հավակնորդները` «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի անվտանգության քարտուղար Վիտալի Բալասանյանը եւ Արցախում որպեսլուրջ քաղաքական բեւեռ դիտվում է նաեւ ներկայիս նախագահ Բակո Սահակյանը:

«Ժողովուրդ» օրթերթիտեղեկություններով` Արցախում տեղիունեցող ներքաղաքական զարգացումներից չի ցանկանում անմասն մնալ նաեւ Արցախի բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Նշենք, որ վերջինս, իհարկե, անձամբ եւ ուղակի ներգրավված չէ քաղաքական պրոցեսներում ,եւ այս փուլում, ըստ էության, գործում է ստվերում` փորձելով ճկունություն ցույց տալ: Մեր աղբյուրների փոխանցմամբ` Սամվել Բաբայանը Արցախում իր կողմնակիցների միջոցով փորձում է ձեւավորել հանրային կարծիք, թե ինքն է Արցախի միակ փրկությունը եւ նախագահի ամենաճիշտ թեկնածուն: Սակայն ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում վերջինիս համար: Նա լուրջ խնդրի է բախվել։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի վաղվա համարում։




Լրահոս