![](https://armlur.am/wp-content/uploads/2019/02/hratap154934433135321011220168.jpg)
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց
լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ
ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով,
ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց
են:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն