Ողբերգական դեպք Շիրակի մարզում. տանը հայտնաբերվել է Գյումրու օլիմպիական մարզապատանեկան դպրոցի մարզիչի կախված դին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

shamshyan.com-ը գրում է. «Երեկ՝ փետրվարի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Մուշ 2 թաղամասի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա կախված։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Մանուկյանն աշխատում էր Գյումրու օլիմպիական մարզապատանեկան դպրոցում՝ որպես մարզիչ։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս