«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը ցանկանում է լքել պաշտոնը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` նրան հասկացրել են, որ մերձավոր ազգականներից մեկը ՀՀԿ-ական է, ուստի ճիշտ կլինի, եթե նա դուրս գա: Տեղեկությունը փորձեցինք անձամբ պարզել Սուրեն Քրմոյանից, սակայն Քրմոյանը վստահեցրեց, որ իրեն չեն ազատում, հետեւաբար պատճառ էլ փնտրել պետք չէ:
Որպես իր խոսքերի ապացույց` նա նշեց, թե մեզ հետ զրուցելու պահին ՀՀ կառավարությունում է: Այստեղ հետաքրքիր էր եւս մեկ բան, թե երեկոյան 20:00-ի սահմաններում ՀՀ կառավարությունում արդարադատության փոխնախարարը ինչ քննարկման էր մասնակցում: