
Դեռ հունվարի 24-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ չարորակ նորագոյացությունների դեպքում քաղաքացիների վիրահատությունները լինելու են բացարձակ անվճար, մինչդեռ դրանք մինչ այս պետպատվերի շրջանակերում համավճարի սկզբունքով էին իրականացվում:
Արդեն մի քանի օր է, ինչ «Ժողովուրդ» օրաթերթ են զանգահարում մի շարք քաղաքացիներ եւ հետաքրքրվում, թե երբվանից են մեկնարկելու անվճար վիրահատությունները: Առողջապահության նախարարությունից մեզ տեղեկացրին, որ վիրահատությունները կատարվելու են այն բուժհաստատություններում, որոնք կբավարարեն պահանջներին եւ կունենան ուռուցքաբանության լիցենզիա:
«Հիվանդանոցների ցանկը կունենանք, երբ բոլորի հետ պայմանագրերը կնքված ու ավարտված կլինեն. մինչեւ 10 օր»,- «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: