Այսօր` փետրվարի 5-ին, ծննդյան 34-րդ ամյակն է նշում համաշխարհային ֆուտբոլի պատմության լավագույններից մեկը` Կրիշտիանու Ռոնալդուն: Պորտուգալացին փառահեղ կարիերան սկսել է «Սպորտինգից» և այժմ հանդես է գալիս Թուրինի «Յուվենտուսի» կազմում:
Բացի Ռոնալդուից իր ծննդյան տարեդարձն է տոնում նաև Նեյմարը: Բրազիլացի վիրտուոզը այսօր դարձավ 27 տարեկան:
Բրազիլական «Սանտոսից» սկսելով կարիերան` նա այժմ պաշտպանում է փարիզյան «ՊՍԺ»-ի գույները:
Հաղորդվում է, որ Նեյմարը իր տարեդարձին հրավիրել է 500 հյուրերի, իսկ նրա ցանկալի միակ նվերը ոտնաթաթի նոր ոսկորն է `այսինքն վնասվածքից ինչքան հնարավոր է շուտ ապաքինվելը: