Երևանի ավագանու հերթական նիստը կգումարվի փետրվարի 12-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանում փետրվարի 12-ին կգումարվի Երևան քաղաքի ավագանու 2-րդ նստաշրջանի 1-ին նիստը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստի օրակարգում ընդգրկված է վեց հարց: Նիստի ընթացքում ավագանու անդամները կհաստատեն Երևանի ավագանու երկրորդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը, կընտրվի ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:

Օրակարգում ընդգրկված հարցերից մեկը վերաբերում է Երևանի կենդանաբանական այգու կառավարումն ավելի արդյունավետ և թափանցիկ իրականացնելու նպատակով կոլեգիալ կառավարման մարմին՝ խորհուրդ ստեղծելուն:




Լրահոս