Փետրվարի 4-ին, ժամը 20.15-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց է դիմել մի քաղաքացի:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ քաղաքացին հանդիսանում է փետրվարի 3-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ (Սպանությունը), 235 հոդվածի 1-ին մասի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 258 հոդվածի 4-րդ մասի (Խուլիգանությունը) մեղադրանքներով հետախուզման մեջ գտնվող 35-ամյա Էմիլ Հ.-ն:
Խափանման միջոցը՝ կալանք։ էմիլ Հ.-ն ոստիկանների ուղեկցությամբ ներկայացել է ոստիկանության բաժին և տեղափոխվել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ: