Armenian text to speach

Վարդենիս համայնքի ղեկավարը` ոստիկանության հաղորդագրության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր ոստիկանության կողմից հաղորդագրություն էր տարածվել, թե Վարդենիսի համայնքի ղեկավարի ընտրություններին ընդառաջ Վարդենիսի համայնքի ղեկավարի թեկնածուի անունից նրա համախոհները սննդամթերք են տարել մի ընտանիքի՝ հորդորելով քվեարկել թեկնածուի օգտին: Հասկանալու համար, թե ինչ է կատարվել համայնքում, ArmLur.am-ը զրուցեց Վարդենիս համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Մելքոնյանի հետ:

-Պարո’ն Մելքոնյան, ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել համայնքի ղեկավարի թեկնածուի անունից սննդամթերք բաժանելու մասին: Ի՞նչ է կատարվում համայնքում, ի՞նչ դեպքի մասին է խոսքը:

-Ոչ ոք ոչ մեկի նման բան չի առաջարկել: Ես չունեմ նման տեղեկություն, իրոք չունեմ: Եվ ես այս պահին բնականոն հունով աշխատում եմ:

-Դուք այդպիսի դեպքի մասին տեղյա՞կ չեք: 

-Միանշանակ նման բան չի եղել ոչ մեկի կողմից: Ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում: Ես համայնքի ղեկավար եմ եւ նման բանի մասին չեմ լսել: Համայնքում շատ մաքուր, արդար ձեւով մարդիկ գնում են ընտրության: Բոլոր թեկնածուների հետ բարիդրացիական հարաբերություններ են: Երեկ հանդիպել ենք թեկնածուներով եւ որոշել ենք, որ շատ համերաշխ քարոզարշավ ենք իրականացնելու, նույնիսկ կարող է նաեւ քարոզարշավներին հանդիպենք:

-Այդ դեպքում ստացվում է` ոստիկանության հաղորդագրությո՞ւնն է սուտ:

-Երեւի: Քանի որ ես չեմ լսել նման բան, ոստիկանության հետ էլ վերջին ժամանակներս չեմ առնչվել: Ես երեկ հանդիպել եմ բոլոր թեկնածուների հետ, բացառությամբ մեկի, ում անունը չեմ տալիս, նա Երեւանում էր: Բոլորի հետ պայմանավորվել ենք` առանց վիրավորանքների, շատ համերաշխ գնում ենք ընտրությունների, մթնոլորտը հանգիստ պահենք: Դա երեկ է եղել, ուրիշ ինֆորմացիա մեզ մոտ չի քննարկվել, չեմ էլ լսել նման բան:




Լրահոս