ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն քննարկում է եվրագավաթներում արտագնա գոլի կանոնը փոխելու հարցը:
Ըստ գործող կանոնի՝ եվրագավաթային խաղերի փլեյ-օֆֆ փուլում ընդհանուր դիմակայությունում հավասար հաշվի դեպքում պայքարը շարունակում է այն թիմը, որն արտագնա խաղում ավելի շատ գոլ է խփել:
Ասվում է, որ նոր կանոնի համաձայն` հավասար հաշվի պայմաններում թիմերը հաղթողին կորոշեն 11 մետրանոց հարվածաշարի օգնությամբ: