Էմիլիանո Սալայի ընկերը` Մաքսիմիլիանոն, ֆուտբոլիստի անհետացման մեջ մեղադրել է նրա գործակալ Վիլի Մաքքեյին:
Նրա խոսքով` Էմիլիանոյին ստիպել են նստել այդ ինքնաթիռը, իսկ նա երբեք այդպիսի բան չէր անի, սակայն նրա գործակալները ցանկանում էին, որքան հնարավոր է շուտ ավարտել գործարքը:
Հարկ է նշել, որ գործակալների դեմ արդեն բողոք է ներկայացվել դատարան` անփութության մեղադրանքով: Հիշեցնենք, որ Սալային տեղափոխել է 1984 թվականի արտադրության, մեկ մարտկոցով Piper Malibu ինքնաթիռը, եւ այն անհետացել է հունվարի 21-ին Լա Մանշի շրջակայքում: