Պատվիրակությունների կազմը վերջապես հաստատվեց․ ինչու էր ձգձգվում․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ տեղի է ունեցել ԱԺ խորհրդի արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվել ու հաստատվել է միջխորհրդարանական վեհաժողովներում խմբակցությունների ներկայացվածության համամասնության հարցը: Սակայն երեկ պատվիրակությունների անդամերի ու, ամենակարեւորը, պատվիրակությունների ղեկավարների վերաբերյալ որեւէ որոշում չի կայացվել:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` խմբակցությունները չեն հասցրել իրենց թեկնածուներին ներկայացնել, նրանք անգամ իրենց ներսում այդ հարցերը չեն քննարկել ու չեն որոշել: Այդ պատճառով էլ ԱԺ խորհրդի նիստը հետաձգվել է մինչեւ այսօր, եւ միգուցե հենց այսօր հաստատվեն պատվիրակությունները: Մինչ այդ նկատենք, որ միջխորհրդարանական պատվիրակությունների հարցը շատ կարեւոր է, եթե հաշվի առնենք դրանց դերն ու նշանակությունը միջազգային ասպարեզում:

Ի վերջո, այդ պատվիրակությունները բացի միջխորհրդարանական կապերի ամրապնդումից, բացի ՀՀ-ն արտերկրում ներկայացնելու գործառույթներից մեկ այլ կարեւոր առաքելություն ունեն. տարբեր հարթակներում պետք է դիմագրավեն ադրբեջանական լոբինգի հարձակումներին ու փաստաթղթերում հակահայկական ձեւակերպումներ մտցնելու փորձերին»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս