«Օսկար»-ի մրցանակաբաշխությունը 30 տարում առաջին անգամ կանցկացվի առանց հաղորդավարի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարի «Օսկար» մրցանակի հանձնման արարողությունը, որը շնորհվում Է Ամերիկյան կինոակադեմիայի կողմից, վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ կանցկացվի առանց հաղորդավարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 5-ին հայտնել Է Քերի Բյորքը՝ ABC Entertainment-ի՝ ABC հեռուստաընկերության ժամանցային հաղորդումների համար պատասխանատու ստորաբաժանման նախագահը:

«Պրոդյուսերները որոշեցին, որ հաղորդավար չի լինելու»,-ասել Է նա Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ) լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ: Ինչպես հավելել Է Բյորքը, որի խոսքն իր կայքում մեջբերում Է Entertainment Weekly հանդեսը, արարողության կազմակերպիչներն այս անգամ որոշել են սահմանափակվել առաջին մեծության կինոաստղերի մի ամբողջ համաստեղության հրավիրմամբ, որոնց կվստահվի բեմից հաղթողների անունների հայտարարումը:

«Օսկար»-ների հանձնման առաջիկա 91-րդ արարողության վարողի հարցը սրությամբ ծառացավ այն բանից հետո, երբ դեկտեմբերի սկզբին ամերիկացի կատակերգու դերասան Քեւին Հարթը հրաժարվեց այդ դերից իր հասցեին հնչած հոմոֆոբիայի մեղադրանքներից հետո:

Առանց հաղորդավարի «Օսկար»-ների հանձնումը վերջին անգամ տեղի Է ունեցել 1989 թվականին, երբ արարողությանը ներածական մենախոսության փոխարեն ցուցադրվեց 11-րոպեանոց երաժշտական կինոսյուժե: 1958 թվականին արարողությունը վարել Է միանգամից չորս մարդ, 1987 թվականին նրանց թիվը երեքն Էր: «Օսկար» կինոմրցանակի հանձնման 91-րդ արարողությունը փետրվարի 24-ին տեղի կունենա Լոս Անջելեսում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս