Փետրվարի 5-ին «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նշում էր ծննդյան 34-րդ տարեդարձը: Ֆուտբոլիստը լավագույններից է համարվում մարզաձևի պատմության մեջ, և իր բոլոր ակումբներին օգնել է ժամանակին մեծ հաջողությունների հասնել և թիմից հեռացել է որպես մեծ հերոս:
«Ոսկե գնդակի» հնգակի դափներկրի ծնունդը շնորհավորել է «Սպորտինգը», «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն մադրիդյան ակումբի պաշտոնական էջը այդպես էլ չի միացել շնորհավորանքներին: